Հայաստանի իշխանությունները համախմբման կոչ են անում: Բայց ստացվում է, որ առաջվա նման իրենց են պատկերացնում այս համախմբման ղեկավարի պաշտոնում: Այդ մասին ապրիլի 11-ին լրագրողներին հայտնել է «Բարգավաճ Հայաստանից» նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
«Ո՞ւմ շուրջը համախմբենք ջանքերը: Տեսեք, թե Պանամական սկանդալում ինչ տեղերում են հայտնվել մեր պաշտոնյաները: Բոլորովին էլ ոչ վերջին: Թե նրանք ինչպես են վաճառել պետական ունեցվածքը, ինչ աչք ծակող էժան գնով: Նրանք ի՞նչ են արել, որ մեր տնտեսությունն ուժեղանա, որ արտասահմանում հաշվի նստեն մեզ հետ: Վերցրեք թեկուզ Որոտանի կասկադը, որը վաճառել են 180 մլն դոլարով կամ էլ Կենտրոնական բանկի համալիրը Դիլիջանում», - նշել է Բոստանջյանը:




























