Ապրիլի 9-ին, ժամը 22.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի վերին երրորդականի ներհոդային կոտրվածք՝ քիչ տեղաշարժով, գլխի եւ մարմնի տարբեր մասերի վերքեր եւ քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 25-ամյա երիտասարդ եւ հայտնել, որ Աբովյան քաղաքի կինոյի շենքի մոտ վայր է ընկել:
Պարզվել է, որ երիտասարդին նույն օրը, ժամը 22.20-ին, Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի վերջնամասում վրաերթի է ենթարկել «ՎԱԶ-21014» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ նրան տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























