Ապրիլի 9-ին, ժամը 17.40-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Շիրակացու փողոցի թիվ 10 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
***
Ապրիլի 9-ին, ժամը 21.05-ին, Երեւանի Մաշտոցի պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 51-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























