Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը ենթականերին պատմել է ճիշտ սննդակարգի մասին, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Local-ին:

Միապետի խոսքով, «միս ուտելը շատ օգտակար է»: «Բայց պարտադիր չէ ամեն օր արյունով սթեյք ուտել:  Ինչպես նաեւ` ազնվամորու ժելե», – նշել է նա:

Կարլ XVI Գուստավը պատմել է, որ անհրաժեշտ է մտածել հաշվեկշռված սննդակարգի մասին եւ ամեն ինչից մի քիչ օգտագործել:  

Շվեդիայի թագավորը պատմել է, որ անձամբ ինքն էլ որոշել է ավելի քիչ կարմիր միս եւ ժելեով կոնֆետ ուտել, ընդ որում այդ քայլին է դիմում հանուն առողջության, ոչ թե բնապահպանության: