Ապրիլի սկզբին սրումից հետո Ղարաբաղում իրավիճակը բարելավվել է Մոսկվայի ջանքերով: Այդ մասին հայտնել է Շվեյցարիայի արտգործնախարար Դիդյե Բուրկհալտերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
«Լեռնային Ղարաբաղի շուրջ ներկա սրումը կարեւոր, լուրջ հարց է: Ռուսաստանի ջանքերի շնորհիվ իրավիճակը հանդարտվել է, այնուամենայնիվ տարածաշրջանը բարդ է մնում, հակամարտությունների սրման վտանգ կա: Անհրաժեշտ է բանակցությունների, երկխոսության լավ կազմակերպված գործընթաց, որպեսզի վերջապես հանգուցալուծվի այս հարցը», — ասել է նա իր ռուսաստանցի գործընկեր Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո:




























