Վրաստանի քաղաքացիների մեծամասնությունը կարծում է, որ երկրի անվտանգությունը մեծ մասամբ ապահովում է ՆԱՏՕ-ն: Վրաստանում  Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) իրականացրած հասարակական կարծիքի հարցման արդյունքների համաձայն, նման կարծիքի է բնակչության 23 տոկոսը, հայտնում է «Գրուզիա On-line»-ը: 

Այդ հարցին պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ`  ՆԱՏՕ` 23 տոկոս, ԵՄ` 13 տոկոս, Ռուսաստան` 13 տոկոս, ԱՄՆ` 10 տոկոս, Եվրասիական Միություն` 1 տոկոս, Ադրբեջան` 1 տոկոս, Հայաստան` 1 տոկոս, չի կարողացել պատասխանել` 32 տոկոս:

Այն հարցին, թե որ կողմն է առավել մեծ վտանգ ներկայացնում Վրաստանի համար, հարցվածների   47 տոկոսը նշել է Ռուսաստանը: Պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ` Ռուսաստան` 47 տոկոս, ԻԼԻՊ` 8 տոկոս, ԱՄՆ` 7 տոկոս, Թուրքիա` 5 տոկոս, ՆԱՏՕ` 2 տոկոս, Հայաստան` 1 տոկոս, ԵՄ` 1 տոկոս, Եվրասիական Միություն` 1 տոկոս, չգիտեմ` 27 տոկոս, հրաժարվել է պատասխանել` 1 տոկոս:

Դաշտային աշխատանքներն իրականացվել են փետրվարի 23-ից մարտի 14-ի ընթացքում: Ամբողջ Վրաստանում 3900 մարդ է հարցվել ուղիղ հարցազրույցի մեթոդով: 

NDI-ի հետազոտությունները ֆինանսավորվում են Զարգացման եւ համագործակցության շվեդական գործակալության կողմից  (Sida), դրանք անցկացնում է CRRC-Վրաստանը: