Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Եվրախորհրդարանի լիագումար նիստում հայտարարություն կանի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցով։
Եվրախորհրդարանի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ հայտարարությունն արվելու է ապրիլի 12-ին։
Ավելի վաղ Մոգերինին ղարաբաղյան հակամարտության կողմերին կոչ էր արել անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները։





























