Երեւանում ծառերի գարնանային սանիտարական էտի շրջանակներում էտվել է 15 հազար ծառ:  Ապրիլի 9-ին կայացած համաքաղաքային ծառատունկի շրջանակներում տնկվել է 15000 ծառ եւ 22000 թուփ:

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, որ ծառատունկը կշարունակվի մինչեւ ապրիլի 20-ը, զուգահեռ կիրականացվեն նաեւ շաբաթօրյակներ: Նաեւ զեկուցվել է, որ մայրաքաղաքի այգիներում եւ պուրակներում շարունակվում են մաքրման ու բարեկարգման աշխատանքները:

Քաղաքապետը հանձնարարել է ընթացիկ աշխատանքներին զուգահեռ ոռոգման ցանցը եւս նախապատրաստել գործարկման, ինչպես նաեւ ուշադրության կենտրոնում պահել մաքրվող ու բարեկարգվող տարածքների հետագա խնամքը: