Ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ ապրիլի 9-ին, ժամը 18.20-ին, Գյուլագարակ գյուղին հարակից «Գերգեր» կոչվող գետի մոտից բերման են ենթարկվել 1980 թ. ծնված Արթուր Մ.-ն, 1976 թ. ծնված Միքայել Մ.-ն եւ 1959 թ. ծնված Սարգիս Մ.-ն, որոնք նույն օրը, ժամը 17.20-ի սահմաններում, ապօրինի արդյունահանել են տարբեր տեսակի 228 ձուկ:
Ձկների ոչնչացման համար նախատեսված իրերը, մարտկոցը, ինչպես նաեւ ձկներն առգրավվել են:
Նշանակվել է փորձաքննություն:
Վնասի չափը պարզվում է:
Նախապատրաստվում են նյութեր:





























