Ապրիլի 9-ին, ժամը 11.55-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները Մուշ-2 թաղամասի թիվ 68 շենքի մոտից, թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1976 թ. ծնված, նախկինում դատված Հակոբ Մ.-ին, որի մոտ հայտնաբերվել է 1.605 գ կանաչավուն զանգված:
Հակոբ Մ.-ն հայտարարել է, որ հայտնաբերվածը մարիխուանայի խոտաբույս է, որը հավաքել է Գյումրիի կենտրոնական աղբանոցին կից տարածքից` հետագայում ծխելու միջոցով օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:





























