ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գրասենյակի հանդիպմանը քննարկվել է Ղարաբաղի իրավիճակը: 

Ապրիլի 11-ի հանդիպման ընթացքում Հարավային Կովկասում ԽՎ-ի հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը ներկայացրել է Ղարաբաղում իրավիճակը:   

Վիգենինը կոչ է արել անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները: ԵԱՀԿ ԽՎ-ի նախագահը եւ հատուկ ներկայացուցիչն աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ հանգուցալուծման որոնման նրանց ջանքերին: