ՀՀ ԱԻ նախարարությունը, մշտական կապի մեջ լինելով թիկունքային եւ ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով ստեղծված Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբի հետ, ներկայացնում է այս պահի առաջնահերթ կարիքների ցանկը.
- քնապարկեր
- թիկնոց-անձրեւանոցներ (плащ-накидка)
- անձնական հիգիենայի պարագաներ
- ներքնազգեստ:
Որպես օգնություն տրամադրվող դեղորայքն անհրաժեշտ է համաձայնեցնել ՀՀ առողջապահության նախարարության հետ:
Սննդամթերքի կարիք այս փուլում չի զգացվում:
Բոլոր այն անձինք եւ կազմակերպությունները, որոնք ցանկանում են ֆինանսական աջակցություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետեւյալ բանկային հաշիվներին`
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիեւյան փողոց 3, Երեւան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Սիրելի հայրենակիցներ, օգնություն ցուցաբերել ցանկացող բոլոր պետական, հասարակական եւ մասնավոր կառույցները, կազմակերպությունները եւ անհատները կարող են դիմել ՀՀ ԱԻ նախարարություն` ք. Երեւան, Դավիթաշեն 4-րդ թաղամաս, Ա. Միկոյան 109/8 հասցեով կամ զանգահարել 060 44-03-35, 010 31-78-57, 099 31-71-12 հեռախոսահամարներով:
Անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻ նախարարությունը կկազմակերպի նաեւ տրամադրվող մարդասիրական օգնության տեղափոխումը ձեր նշած վայրից ընդհանուր հավաքատեղի:





























