Մոսկվայում հանդիսավոր պայմաններում բացել են ՌԼԴԿ-ի ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկու արձանը: Երեք մետրանոց բրոնզե քանդակը տեղադրվել է Համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի բակում, Բասմանյան նրբանցք, թիվ 1 հասցեով:
Ռուսական քաղաքական ծանր քաշայինին մետաղի մեջ հավերժացրել է քանդակագործ Զուրաբ Ծերեթելին: Պատճառն ավելի քան նշանակալի էր` Ժիրինովսկու մոտակա 70-ամյա հոբելյանը: Չնայած Վլադիմիր Ժիրինովսկին իր տարեդարձը տոնում է ապրիլի 25-ին, արձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել երկուշաբթի` ապրիլի 11-ին:
«Կոմսոմոլսկայա պրավդան» հայտնում է, որ արարողությանը մասնակցել են ինչպես քանդակագործը, այնպես էլ հոբելյարը: Արձանը բացել են Ռուսաստանի կայսերական «Աստված, պահպանիր կայսերը» օրհներգի հնչյունների ներքո:





























