Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նախօրեին հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:

Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ հակամարտությունների կարգավորմանն առնչվող խնդիրներ: