Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն այսօր՝ ապրիլի 11-ին, ժամանել է Երեւան: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:
Արամ Ա կաթողիկոսը եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Վեհափառ Հայրապետն առաջիկա օրերին հանդիպումներ են ունենալու Հայաստանի ու Արցախի նախագահների հետ եւ իրենց զորակցությունն են հայտնելու հայոց բանակին՝ ի խնդիր Ղարաբաղի պաշտպանության։





























