ԱՄՆ-ի Ազգային օլիմպիական կոմիտեն որոշել է այլեւս չներկայացնել Օլիմպիական խաղերի անցկացման հայտ, քանի դեռ լուծված չէ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ խաղերից ստացված եկամուտի բաշխման մեխանիզմը: ԱՄՆ-ի ԱՕԿ-ը վստահ է, որ ազգային կոմիտեները ավելի շատ միջոցներ պետք է ստանան հովանավորների հետ ՄՕԿ-ի գործարքներից: Ամերիկացիները նաեւ առանձին գումար են պահանջում Հյուսիսային Ամերիկայում խաղերի ցուցադրման իրավունքից:
Իր հերթին, ՄՕԿ-ը գործող համակարգը համարում է օպտիմալ, իսկ ԱՄՆ-ի առաջարկը` անբարոյական, հաղորդում է Reuters-ը:



























