Ապրիլի 13-ին ու 20-ին Երեւանի Գաֆեսչյան արվեստի կենտրոնում ժամը 20:00-ին կամերային երաժշտության համերգներ են ծրագրված՝ Մարիամ Սարգսյանի (մեցցո սոպրանո, Ֆրանսիա), Յուլիանա Միլքիսի (կլարնետ, Կանադա) ու Արթուր Ավանեսովի (դաշնամուր) հետ:

Ապրիլի 13-ին կհնչեն Լուի Շպորի, Ջոակինո Ռոսսինիի եւ Ֆրանսիս Պուլենկի ստեղծագործությունները, նաեւ տեղի կունենա Ֆեդերիկո Գարսիա Լորկայի բանաստեղծությունների համար իսրայելցի կոմպոզիտոր Իլյա Դիմովի գրած «Երեք քաղաք» վոկալ շարքի համաշխարհային պրեմիերան՝ վոկալի, կլարնետի ու դաշնամուրի համար :

Ապրիլի 20-ին կհնչեն Կոմիտասի, Տրգրան Մանսուրյանի, Ալեքսանդր Հարությունյանի ու Ռոմանոս Մելիքյանի ստեղծագործությունները, նաեւ Գիա Կանչելիի «Մանրանվագներ կլարնետի ու դաշնամուրի համար՝ կինոյի ու թատրոնի երաժշտություն»: