Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյից պահանջել է անհապաղ բարեփոխումներ սկսել։ Այս մասին նա գրել է Facebook-ի իր էջում։

«Մենք հոգնել ենք սպասելուց եւ դատարկ խոստումներ լսելուց, մինչդեռ հին կոռումպացված համակարգը քայլ առ քայլ ռեւանշ է վերցնում»,- ընդգծել է նա։

Մասնավորապես Սահակաշվիլին խոսել է ժողովրդի վստահության կառավարություն ձեւավորելու անհրաժեշտության մասին, կառավարություն, որին կվստահեն ուկրաինացիները։

Նա նաեւ պահանջել է պաշտոնից հեռացնել Օդեսայի նահանգի գլխավոր դատախազ Նիկոլայ Ստոյանովին եւ քրեական գործ հարուցել Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովի դեմ՝ նրանց երկուսին օլիգարխ անջատողականներ համարելով։

«Մենք այլեւս մտադիր չենք սպասել, մենք կփոխենք այդ համակարգը այս իշխանության  հետ կամ առանց նրա»,- գրել է Սահակաշվիլին։