ԱՄՆ նախագահական մրցապայքարում բացասական գովազդի կեսից ավելին բաժին է ընկել Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփին, գրում է The New York Times–ը:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ նախընտրական քարոզչության ընթացքում «սեւ փիառի» վրա ծախսվել է 132 մլն. դոլար, որից 70 մլն դոլարը բաժին է ընկել Թրամփի դեմ գովազդին: Ընդ որում միլիարդատիրոջ կուսակիցները իրենց գործընկերոջը լրատվամիջոցների միջոցով հեղինակազրկելու համար 23.5 մլն դոլար են ծախսել: Ավելին՝ Թրամփի դեմ առավել ակտիվ հակաքարոզչություն է իրականացնում հանրապետականների «փիառ» մենեջերներից մեկը՝ Միթթաա Ռոմնին, որը 2012-ի ընտրությունների ժամանակ պարտվել էր ԱՄՆ գործող նախագահ Բարաք Օբամային:

«Եթերում Թրամփին սեւացնելու ծավալները արտասովոր ու աննախադեպ են»,- հայտնել է փոխնախագահ Էլիզաբեթ Ուիլները՝ հավելելով, որ մարդկանց մեծ շրջանակ քարոզչություն է իրականացնում, որպեսզի հասարակայնությանը համոզի,ո ր Թրամփն արժանի թեկնածու չէ ԱՄՆ նախագահի պաշտոնի համար: