Արսենի Յացենյուկը ձեռքով է գրել Ուկրաինայի վարչապետի պաշտոնից հրաժարական տալու մասին դիմումը, հայտնում է «112 Ուկրաինան»:
Դիմումը Յացենյուկը ստորագրել է ապրիլի 10-ին: Նշում են, որ փաստաթուղթը խորհրդարան է մտել ապրիլի 11-ին:
Ապրիլի 10-ին Յացենյուկը հրապարակել է գալիք հրաժարականի մասին իր տեսաուղերձը:





























