Ռուսաստանցի սակրավորները ապրիլի 1-ից սկսած ավելի քան 180 հա տարածք են ականազերծել Պալմիրայի տարածքում: Այս մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ապրիլի 1-ից սկսած ականազերծվել է ավելի քան 30 կմ ճանապարհ, ավելի քան 182 հա տարածք, հայտնաբերվել է 2.98 հազար պայթունավտանգ առարկա»,- հայտնել է Շոյգուն:

Նա նշել է, որ սակրավորները հետախուզությունն իրականացնում են ժամանակակից ռոբոտների գործածումով: