Գերմանացի քաղաքական գործիչները կասկածում են, որ Թուրքիայի նախագահ Էրդողանին իբր թե վիրավորած գերմանացի երգիծաբան, ZDF հեռուստաընկերության հաղորդավար Յան Բյոմերմանը կդատապարտվի։ Թուրքիայի նախագահը Գերմանիայի կառավարության հասցեին բանավոր նոտայից բացի, Մայնցի դատախազություն մասնավոր հայց է ներկայացրել Բյոմերմանի դեմ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ավելի վաղ ZDF-ի ղեկավարությունը անցել էր իր աշխատակցի կողմը, գերմանացի լրագրողները հայտարարել էին, որ Բյոմերմանին  հետապնդելը սխալ է։

«Կանաչների» առաջնորդ Ջեմ Օզդեմիրը նշել էր, որ Թուրքիայի \ախագահի հայցը կառավարությանն անհարմար վիճակի մեջ է դնում, սակայն ցույց է տալիս, թե որքան կարեւոր է Գերմանիայի համար խոսքի ազատությունը։

Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերթը հաստատել էր, որ Թուրքիայի ղեկավարությունը պահանջում է քրեական հետաքննություն սկսել Յան Բյոմերմանի դեմ։ Գործի առնչությամբ ստուգում է անցկացնում, որը կպատասխանի հարցին, թե իրավաչափ են արդյոք Թուրքիայի ղեկավարության պահանջները, ասել է կառավարության ներկայացուցիչը։