Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շատ լուրջ է, որպեսզի ԱՄՆ իշխանություններն իրենց թույլ տան անտեսել այն, գրում է The Washington Post-ը։
Պարբերականը հիշեցնում է, որ ապրիլի սկզբին բռնկված հակամարտությունը գրեթե վերածվում էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմի։ Իսկ ԱՄՆ իշխանությունները սահմանափակվեցին միայն արյունահեղությունը դադարեցնելու կոչեր անելով այն ժամանակ, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի վճռական քայլերի դիմեց։
Հոդվածագիրները զարմանք են հայտնում այդ հարցում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի երկկողմ համագործակցության բացակայության փաստի կապակցությամբ, քանի որ 1994-ին ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի շրջանակներում պետությունները շարունակում են շփվել։ Հիմա ժամանակն է համակարգել գործողությունները, սակայն Օբաման խնդրի նկատմամաբ ոչ մի հետաքրքրություն չի ցուցաբերում։
Իսկ այդ ժամանակ Պուտինը խորհրդակցություններ է վարում երկու երկրների ղեկավարների հետ, ինչի արդյունքում ապրիլի 5-ին Ռուսաստանի անմիջական աջակցությամբ, առանց ԵԱՀԿ ՄԽ մասնակցության ձեռք է բերվում կրակի դադարեցման մասին պայմանավորվածություն։ Դրանով Ռուսաստանն իրեն դրսեւորեց որպես հակամարտության կարգավորման մեջ հաղթող կողմ եւ ամրապնդեց իր ազդեցությունը տարածաշրջանում։




























