Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր,  «Պյոտր Պորոշենկոյի բլոկի» անդամ Մուստաֆա Նայեմը նշել է Ուկրաինայի նոր կառավարության կազմում թեկնածուների անունները։ Անուններով ցուցակը նա հրապարակել է Twitter-ի իր միկրոբլոգում։

Պատգամավորը նշել է, որ Վլադիմիր Գրոյսմանի՝ վարչապետ դառնալու դեպքում խորհրդարանի խոսնակի պաշտոնը կզբաղեցնի Անդրեյ Պարուբին, իսկ առաջին փոխխոսնակ  կդառնա Իրինա Գերաշենկոն։

Բացի այդ, քաղաքական գործչի խոսքով, Գրոյսմանը մշակույթի նախարարի պաշտոնում է առաջադրել Եվգենի Նիշուկին, կրթության նախարարի պաշտոնում՝ Լիլյա Գրինեւիչին, սոցիալական հարցերով նախարարի պաշտոնում՝ Մաքսիմ Նեֆեդովին, ֆինանսների նախարարի պաշտոնում՝ Ալեքսանդր Դանիլյուկին, ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում՝ Վլադիմիր Եմելյանին, բնապահպանության նախարարի պաշտոնում՝ Օստապ Սեմերակին։