Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդը հայտարարել է կառավարություն ձեւավորելու հարցում քաղաքական կուսակցությունների առաջնորդների հետ բանակցությունների նոր փուլ սկսելու մասին։ Այս մասին ասված է թագավորական պալատի հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ միապետը խորհրդակցություններ կանցկացնի ապրիլի 25-26-ը։ Դրանից հետո թագավորը վարչապետի նոր թեկնածու կառաջադրի կամ կհայտարարի արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

2015թ. դեկտեմբերի 20-ին Իսպանիայում համընդհանուր ընտրություններ էին կայացել, որոնց արդյունքում հաղթանակ էր տարել Ժողովրդական կուսակցությունը։ Սակայն այն չէր կարողացել խորհրդարանական մեծամասնություն ձեւավորել։ Նրա առաջնորդ Մարիանո Ռահոյի՝ այլ քաղաքական ուժերի հետ համաձայնության գալու անհաջող փորձից հետո Ֆիլիպ 5-րդը Իսպանիայի սոցիալիստական բանվորական կուսակցությանն առաջարկել էր փորձել կաբինետ ձեւավորել։

Մարտի 4-ին խորհրդարանում քվեարկությունների երկրորդ փուլի արդյունքում ստորին պալատի անդամները չէին հաստատել սոցիալիստների առաջնորդի թեկնածությունը վարչապետի պաշտոնում։