Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ապրիլի 11-ին, ժամը 16.30-ին, Երեւանի Օղակաձեւ զբոսայգում հայտնաբերել եւ բերման են ենթարել 26-ամյա Աննա Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա ապրիլի 8-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերի մեղադրանքով (Գողությունը, որ կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պահեստարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով):

Աննա Ս.-ն ներկայացվել է Կենտորնականի բաժին: