Տարեսկզբից ավելի քան 173 հազար մարդ ծովային ճանապարհով Եվրոպա է ժամանել։ Այս մասին հայտնել է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը։
Նրա տեղեկություններով՝ 173 հազար 761 մարդ 2016թ. առաջին ամիսների ընթացքում ծովային ճանապարհով հասել են եվրոպական ափերին։ Ընդ որում, 723 մարդ զոհվել է կամ անհետ կորել՝ փորձելով հասնել Եվրոպա։
Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս փախստականների մեծ մասը Եվրոպա է ժամանում Միջերկրական ծովով։ Ապրիլի 10-ի դրությամբ Հունաստան էր ժամանել 153 հազար 156 մարդ, Իտալիա՝ 19 հազար 930-ը։ Եվս 648 մարդ ժամանել է Իսպանիա, 27-ը՝ Կիպրոս։





























