Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն խցանման պատճառով ուշացել է իր խմբակցության նիստից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատգամավոր Իրինա Գերաշենկոն։
«Նախագահն ուշացել է խմբակցության հանդիպումից։ Խցանման մեջ է եղել։ Պիկ ժամ է եղել, եւ նախագահական ավտոշարասյունը խցանման մեջ է հայտնվել»,- գրել է նա։





























