Ամերիկյան իշխանությունները ավելացրել են ուկրաինացի ուժայինների օգնությունը, սակայն կրճատել նրանց ռազմական նախապատրաստումը, գրում է USA Today-ը:
Հայտնում են, որ ԱՄՆ մերժել է դիպուկահարների նախապատրաստման մասին Ուկրաինայի խնդրանքը , քանի որ դա համարվում է հարձակողական հմտություն, իսկ ամերիկյան իշխանություններն ուզում են խուսափել Ուկրաինայի արեւելքում հակամարտության սրացումից: Վաշինգթոնի կողմից օգնությունը սահմանափակվում է միայն այսպես կոչված պաշտպանական հմտություններով, ինչի համար Սպիտակ տան հասցեին քննադատություններ են հնչում:
Մեկնաբանելով այս իրավիճակը՝ ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Մայքլ Քարփենթերը հայտնել է, որ ԱՄՆ-ն հետեւյալ մարտավարությամբ է առաջնորդվում ՝ օգնել Ուկրաինային,միաժամանակ չսադրելով ռուսական կողմի պատասխանը:
«Մեր նպատակն է օգնել ուկրաինացիներին պաշտպանել իրենց տարածքը, բայցեւ չսրել հակամարտությունը»,- նշել է Քարփենթերը:
Պարբերականը նշում է, որ ԱՄՆ-ն ուկրաինացի ուժայիններին ռազմական նախապատարստման ու սպառազինությունների մատակարարման 600 մլն դոլարի չափով օգնություն է տրամադրում: Մատակարարվող սպառազինություններից են հակահրետանային ռադարները, գիշերային տեսանելիության սարքերը ու այլ ժամանակակից տեխնիկա:
«Ոչ մի այլ երկիր չի կարող իր արածով համեմաատվել մեզ հետ»,- մեկնաբանել է Քարփենթերը, փոխանցում է Gazeta–ն:





























