Բրիտանիայի Հարրի արքայազնը Եղիսաբեթ II թագուհուն ավեի շատ վերադաս, քան տատիկ է համարում: The Telegraph-ը հայտնում է, որ Չարլզի եւ Դիանայի կրտսեր որդին նման խոստովանություն է արել փաստագրական  Elizabeth At 90 – A Family Tribute ֆիլմում, որը նվիրված է Նորին Մեծության հոբելյանին: Պրեմիերան նախատեսված է ապրիլի   21-ին, երբ կլրանա թագուհու 90-ամյակը:

«Ես առաջվա պես նրան ավելի շատ որպես թագուհի եմ ընկալում, քան որպես իմ տատիկը: Մենք հսկայական հարգանք ունենք մեր վերադասի նկատմամբ, եւ ես նրան միշտ որպես իմ վերադասն եմ ընկալում, բայց երբեմն` որպես տատիկս», – հայտնել է արքայազն Հարրին: 

Փաստագրական ֆիլմում նախատեսված է արխիվային հազվագյուտ նյութ ցուցադրել: Նախագծի հեղինակները մուտք են ստացել թագուհու տեսահավաքածուին, այդ թվում` այն տեսագրություններին, որոնք նա անձամբ է արել, հայտնում է  Gazeta-ն: