Այսօր՝ ապրիլի 12-ին, ժամը 2.30-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները Կիեւ-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո բերման են ենթարկել Իսրայելի քաղաքացի, 52-ամյա Մարինե Բ.-ին:
Ոստիկանությունից հայտնում են, որ նա 2011 թ. հուլիսի 25-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասի մեղադրանքով:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:





























