Թուրքիայի իշխանությունները չեն կտրում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում դերակատարում ունենալու հույսը։
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ Իսլամական համագործակցության երկրների կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստում Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն առաջարկել է դրա շրջանակներում Ղարաբաղի հարցով կոնտակտային խումբ ստեղծել։
Այդ ենթատեքստում Չավուշօղլուն սեփական կարծիքն է հայտնել հակամարտության կարգավորման ճանապարհների կապակցությամբ։ Դժվար չէ հասկանալ, որ այն համընկնում է Բաքվի դիրքորոշմանը։
Չավուշօղլուն նաեւ կոչ է արել միանալ կոնտակտայի խմբին։





























