Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը ապրիլի 14-ին կհրապարակի ձեռներեց Լեւոն Հայրապետյանի գործով դատավճիռը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դատախազը մինչ այդ Հայրապետյանի համար պահանջել էր յոթ տարվա ազատազրկում ընդհանուր ռեժիմի գաղութում եւ 20.8 մլն ռուբլու տուգանք՝ որպես փոխհատուցում նրա խաբեբայության հետեւանքով տուժածներին:
Հայրապետյանը մեղադրվում է ՌԴ ՔՕ 159 հոդվածի 4-րդ մասով (խաբեբայություն): Քննության վարկածով նա իր դատապաշտպան Սերգեյ Անտոնովի հետ 700 հազար դոլար էր վերցրել Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստեւի մորից ՝ ասելով, որ կփորձի ավելի մեղմ դատավճիռ ապահովել նրա որդու համար, սակայն նրան դա չէր հաջողվել: Իզմեստեւին դատապարտել են ցմահ ազատացրկման: Իր մեղքը Հայրապետյանը չի ընդունում:
Հայրապետյանին ձերբակալել են 2014-ի հուլիսին: Գործարարը մեղադրվում է նաեւ հանցավոր ճանապարհով ստացված փողերի լվացման գործով:





























