Լեռնային Ղարաբաղում վերջին էսկալացիայի գլխավոր դասը Հայաստանի պաշտպանական համակարգի ու արտաքին քաղաքականության վերանայման անհրաժեշտությունն է: Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը ՝ «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, դա անհրաժեշտ է անել հնարավորինս սեղմ ժամկետներում, քանի որ այսօր բարդ է կանխատեսել, թե ինչքան ժամանակ է մնացել մինչեւ ռազմական գործողությունների վերսկսումը՝ շաբաթներ, ամիսներ թե տարիներ: Միաաժամանակ Մինասյանը նշել է որ Ադրբեջանում կա ագրեսիան շարունակելու հասարակական պատվեր եւ հակամարտության կարգավորման բանակցությունները վերսկելու կասկածելի հնարավորություն: «Այսօր բարդ է կանխատեսել, թե ինչքան երկար կտեւի ադրբեջանական հասարակության նման աջակցությունը: Բայց հենց դրանով է պայմանավորված լինելու, թե որքան կտեւի հակամարտության գոտում հարաբերական անդորրը »,- հավելել է Սերգեյ Մինասյանը: