Ադրբեջանում ռազմական բնույթի խնդիրներ են առաջացել: Այս մասին ապրիլի 12-ին հայտնել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը՝ «Ղարաբաղյան քառօրյա պատերազմի դասերը» թեմայով քննարկան ժամանակ:

Նրա խոսքով, վերջին 25 տարիներին սպառազինությունների աճի ու ղարաբաղյան հարցի ուժային լուծման մասին հայտարարություններից հետո ադրբեջանական կողմը մեծ կորուստների գնով կարողացել է գրավել միայն աննշան տարածքներ: «Վերջին էսկալացիայի ժամանակ Հայաստանի զինված ուժերը չեն ներգրավվել, հակառակորդին դիմադրել են բացառապես ԼՂՀ ՊԲ առաջավոր ստորաբաժանումները: Բայց նույնիսկ այդ դեպքում ագրեսիայի արդյունքները զգալի չէին, դա որոշակի խնդիրներ է ստեղծում Ադրբեջանի ԶՈւ մարտունակության մասով»,- շեշտել է Սերգեյ Մինասյանը: