Վլադիմիր Լենինի կենդանի կերպարի պահպանման աշխատանքները 2016-ին գնահատվել են 13 մլն ռուբլի, հայտնում է պետգնումների պորտալը:
Լենինի կենդանի կերպարի պահպանման բժշկակենսաբանական աշխատանքները կիրականացվեն մեկ մատակարարի կողմից, հայտնի է դառնում գնման փաստաթղթերից, տեղեկացնում է Gazeta-ն:
Որպես ծառայությունների պատվիրատու հանդես է գալիս Պահպանության դաշնային ծառայությունը: Պայմանագրի գինը կազմում է 13 մլն 81,5 հազար ռուբլի:
Լենինը մահացել է 1924-ի հունվարի 21-ին: Խորհրդային քաղաքական գործչի մարմինը մահից հետո զմռսվել է եւ տեղադրվել Մոսկովյան Կրեմլի դամբարանում:




























