ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակությունը ոչ միայն գրոհի է պատրաստվում, այլ նաեւ գրոհելուն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պատվիրակության ղեկավար ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ապրիլին սպասվող ԵԽԽՎ նիստին։
Նաղդալյանը նշեց, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի հարձակման եւ վայրագությունների վերաբերյալ բանաձեւ չեն ներկայացնելու, այլ պարզապես ելույթներ են ունենալու։
«Մենք փորձել ենք երկիր առ երկիր, պատվիրակություն առ պատվիրակություն տեղեկացնել այն ամենի մասին, ինչ կատարվել է եւ կատարվում է այս օրերին։ Ուղարկել ենք բոլոր պատվիրակներին։ Նամակներ էլ են եղել պատվիրակության ղեկավարության ու ողջ կազմի անունից»,- ասել է նա։




























