62 տարեկանում մահացել է հայտնի երաժշտական պրոդյուսեր, ռեալիթի-շոուի աստղ Դեւիդ Գեսթը:

Լոնդոնի ոստիկանության տեղեկացմամբ, իրավապահ մարմինների աշխատակիցները Four Seasons հյուրանոցից հաղորդում են ստացել, որ տղամարդու դիակ են հայտնաբերել:

Ոստիկանության մամուլի ծառայությունում ընդգծել են, որ դերասանուհի եւ երգչուհի Լայզա Մինելիի նախկին ամուսնու՝ Դեւիդ Գեսթի մահվան պատճառը հայտնի կդառնա դիահերձման արդյունքում: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Associated Press-ը:

Գեսթն ու Մինելին ամուսնացել են 2002 թվականին: Նրանք հարսանիքին խաչեղբայրը Մայքլ Ջեքսոնն է եղել, իսկ Էլիզաբեթ Թեյլորը՝ հարսնաքույրը: Զույգը բաժանվեց 2003 թվականին, ընդ որում, Գեսթը հետագայում Մինելիին մեղադրեց իրեն ծեծելու մեջ: Երկարատեւ դատական գործընթացից հետո նրանք պաշտոնապես բաժանվեցին 2007 թվականին: