Հակառակորդի երկու ուղղաթիռ խոցած զինծառայողներ Նարեկ Մալխասյանը, Գեւորգ Մանուկյանը եւ հինգ տանկ խոցած Մարատ Պետրոսյանն այսօր՝ ապրիլի 12-ին, պարգեւատրվել են ավտոմեքենաներով: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

Ավտոմեքենաների բանալիները, Արտակ Բեգլարյանի խոսքով, զինծառայողներին է հանձնել ԼՂՀ Պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, ներկա է եղել նաեւ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Արտակ Բեգլարյանը հայտնեց, որ ավտոմեքենաները նվիրաբերել են բարերարներ Արթուր Վարժապետյանը եւ Կարեն Խաչատրյանը: