Աֆղանստանի Քանդահար նահանգում սահմանապահը գնդակահարել է իր հինգ ծառայակիցներին եւ փախել Պակիստան: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Իշխանություններն ընդգծում են, որ դեպքը տեղի է ունեցել այն օրը, երբ աֆղանական թալիբները հայտարարել են զինվորականների դիրքերի ուղղությամբ հարձակումներ սկսելու մասին: Զինյալները խոստացել են «Օմարի գործողություն» սկսել՝ ի հիշատակ 2012 թվականին սպանված իրենց առաջնորդ մոլլա Օմարի:
Տվյալների համաձայն, սահմանապահը փախել է՝ թալիբներին միանալու համար:




























