Ադրբեջանը շարունակում է ագրեսոր մնալ՝ երկար ժամանակ խախտելով հրադադարի ռեժիմը: Այս մասին ապրիլի 12-ին Եվրախորհրդարանում կայացած քննարկումների ժամանակ հայտարարել է Լյուքսեմբուրգից խորհրդարանական Ֆրանկ Էնգելը:

Ադրբեջանի միակ նպատակն այն է, որպեսզի հայերն անհետանան տարածաշրջանից:

Այն ամենը, ինչ առաջարկում է ԵԱՀԿ Մինսկի խումբը, փոխզիջումն է, բայց փոխզիջում անհնար է Ռամիլ Սաֆարովի երկրի հետ:

Նա հայտարարել է, որ միակ հնարավորությունը Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելն է: