«Գազպրոմին» հաջողվել է սկզբունքային պայմանավորվածություն ձեռքբերել ռուսական գազի թուրքական մասնավոր ներմուծողների հետ, կարգավորելու համար այն տարաձայնությունը, որը պայմանավորված է Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատումներով: Այս մասին «Կոմերսանտին» հայտնել են շուկայում պարբերականի աղբյուրները, նաեւ հաստատել «Գազպրոմին» մոտ կանգնած աղբյուրները:
Փետրվարի վերջին արեւմտյան երթուղով՝ Ուկրաինայի, Մոլդովայի, Ռումինիայի ու Բուլղղարիայի տարածքով Թուրքիա ռուսական գազի մատակարարումները կրճատվել էին: Ռուսական գազը Տրանսբալկանյան գազամուղով ներմուծում են վեց մասնավոր թուրքական ընկերություններ՝ Enerco Enerji, Bosphorus gaz, Avrasya gaz, Shell, Bati Hatti եւ Kibar Ener: 2013-ի պայմանագրի համաձայն՝ դրանց ամենամյա ներմուծումը կազմում է 10 մլրդ խորանարդ մետր:
Հարգելի պարտադիր ժամկետային զինծառայողների ընտանիքներ,
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ իջեցնում է Ձեր գործող կամ նոր տրամադրվող սպառողական վարկերի տոկոսադրույքը:
Շնորհակալ ենք, Հա´յ Զինվոր ...
ԱՄԵՆ ԲԱՆ ԼԱՎ Է ԼԻՆԵԼՈՒ
Անցած տարի «Գազպրոմը» թուրքական ընկերություններին 10.25 տոկոսի զեղչ էր առաջարկում: Սակայն ձմռանը հայտարարել էր, որ չեղարկում է այդ զեղչը: «Գազպրոմում» ՌԲԿ-ի աղբյուրը բացատրել է, որ զեղչը կորցրել է իր արդիականությունը նավթի գների նվազման հետեւանքով: Նաեւ շեշտել է, որ այդ հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են:
Թուրքական ընկերություններն էլ իրենց հերթին քննադատել են այդ զեղչի չեղարկումը՝ հայտնելով, որ բանակցությունների ընթացքում պետք է գործեն համաձայնեցված զեղչերը: Ի վերջո ներմուծողները չեն վճարել զեղչի չեղարկման հետեւանքով ավելացած հաշիվը, որը «Գազպրոմը» ներկայացրել էր հունվարին, գրում է «Կոմերսանտը»: Ի պատասխան՝ ռուսական ընկերությունը չվճարված գումարի չափով կրճատել էր ներմուծողների գազի գնման հայտերը: Դրա հետեւանքով Տրանսբալկանյան գազամուղով Թուրքիա մատակարարումները տարեսկզբից նվազել են 3.7 տոկոսով, իսկ փետրվարի վերջին՝ 10 տոկոսով, նշում է պարբերականը:
«Կոմերսաանտի» գնահատականով՝ մարտին ռուսական գազի գինը թուրքական ներմուծողների համար կազմել է մոտավորապես 190 դոլար հազար խորանարդ մետրի համար, ու 170՝ զեղչով: Ասպիսով՝ վերացնելով զեղչը, ընկերությունը կկարողանա մասնավոր ներմուծողներին վաճառքի մարժան ավելացնել մոտավորապպես 130 մլն դոլարով:
Մարտի սկզբին թուրքական ներմուծողները հայտնել էին, որ պատրաստ են դիմել դատարան, եթե չկարողանան համաձայնության գալ «Գազպրոմի» հետ:
Enerco-ում ռուսական կողմի գործողությունները օրենքի խախտում էին որակել: Ընկերությունը բացատրել էր, որ բոլոր ներմուծողները «Գազպրոմ էկսպորտի» հետ համաձայնեցրել էին պայմանագրային գնի նվազումը: Այդ վերանայումը ոչ թե ժամանակավոր էր, այլ մշտական, այնպես որ կողմերից ոչ մեկն իրավունք չուներ փոխել պայմանները առանց մյուս կողմի համաձայնության:




























