Պակիստանի Ֆեյսալաբադ քաղաքում բախվել են ավտոբուսն ու բեռնատար մեքենան։ «Սինհուա» գործակալության տեղեկություններով՝ վթարից զոհվել է առնվազն 18 մարդ, եւս 14-ը վիրավորվել են։
Ավտոբուսում եղել է ավելի քան 50 ուղեւոր։ Վիրավորները հոսպիտալացվել են։
Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսը փորձել է վազանց կատարել, սակայն բախվել է հանդիպակաց գծով շարժվող բեռնատարին։ Վթարի մեղավոր ավտոբուսի վարորդը զոհվել է։





























