Երեւանի Ծովակալ Իսակովի պողոտայում այսօր՝ ապրիլի 13-ին, վաղ առավոտյան խոշոր վթար է տեղի ունեցել: Կան վիրավորներ

NRWS.am-ի թղթակցի հաղորդմամբ, Ոստիկանության զորքերի N զորամասի մոտ բախվել են Mercedes մակնիշի 2 եւ Jaguar մակնիշի 1 ավտոմեքենա: Վթարի հետեւանքով մեքենաներից մեկը հայտնվել է բենզալցակայանի տարածքում, իսկ մյուսն էլ տապալել թույլատրելի արագությունը սահմանափակող երկաթյա ցուցանակը:

Ըստ ԱԻՆ տարածած հաղորդագրության, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` Ք. Ջ.-ը եւ Հ. Ղ.-ը տեղափոխվել են «Մալաթիա» ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են «Mercedes C 200» մակնիշի ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: