Հայ-թուրքական սահմանի բացումը չի հանդիսանում Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների բարելավման նախաքայլ, ըստ ադրբեջանական «1news.az»-ի՝ հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզան: Ամերիկացի դիվանագետը նաեւ նշել է, թե հարաբերությունների բարելավումը զուգահեռ ընթանում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի հետ, եւ սահմանների բացումն այդ փուլում առաջնահերթ չէ: Բրայզայի խոսքերով, սահմանի բացումը հնարավոր է միայն բանակցությունների բոլոր կետերի համաձայնեցումից հետո:

Բրայզան նաեւ նկատել է, թե ադրբեջանակն ժողովուրդը կտրականապես դեմ է հայ-թուրքական սահմանի բացմանը մինչեւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը: