Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 10.20-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Կարմիրգյուղ գյուղի Զոհրաբ Սհոյան փողոցի թիվ 11 տան պատը փլուզվել է, առկա է երկրորդ պատի փլուզման վտանգ:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել է Ժ. Ն.-ի տան (կառույցը 1960 թ.) ետնամասի երկշերտ պատի մեկ շերտը (մոտ 30 քմ), առկա է երկրորդ շերտի փլուզման վտանգ:
Դեպքի մասին տեղեկացվել է Կարմիրգյուղի գյուղապետի տեղակալը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը եւ ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչը:




























