Խաղաղապահ ուժեր մտցնելը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ընդամենը մեկ քայլ է։ Այս մասին ապրիլի 13-ին կայացած մամուլի ասուլիսին ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Անդրադառնալով հարցին, թե ՀՀԿ-ն կհամաձայնի արդյոք ղարաբաղյան հակամարտության գոտի խաղաղարար զորքեր մտցնելու հետ, Շարմազանովը նշեց, որ այդ հարցի շուրջ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հստակ դիրքորոշում է հայտնել։ «Այդ հարցը խնդրի համապարփակ լուծման մի մասն է։ Համար մեկ խնդիրը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելն է։ Խաղաղապահները վերացնում են ոչ թե պատճառները, այլ հետեւանքները»,- նշել է Շարմազանովըը՝ հավելելով, որ ԼՂՀ-ն անկախությունն այլընտրանք չունի։