Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ ապրիլի 13-ին, ժամը 10.32-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Երասխ ավտոճանապարհին՝ Մասիս քաղաք տանող կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 5-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում՝ Մարմարաշեն գյուղի մոտակայքում, բախվել են «Jeep Grand Cherokee» մակնիշի 01 OU 593 պ/հ (վարորդ՝ 36-ամյա Մ. Գ.), «ՎԱԶ-2105» մակնիշի 26 SS 570 պ/հ (վարորդ՝ 80-ամյա Ա. Թ.) եւ «ՎԱԶ-2108» մակնիշի 34 UM 672 պ/հ (վարորդ՝ 33-ամյա Գ. Մ.) ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Jeep Grand Cherokee»-ն դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2108» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղեւորներ` 58-ամյա Ա. Մ.-ն եւ 51-ամյա Ի. Զ.-ն տեղափոխվել են Մասիս քաղաքի ԲԿ, այնուհետեւ Ա. Մ.-ն տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, իսկ վարորդը հրաժարվել է համապաստասխան բուժօգնությունից:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները: