Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Նոր Նորքի բաժնում մարտի 30-ին հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 55-ամյա Նաիրա Հ.-ն եւ հայտնել, որ նույն օրը, ժամը 20.00-ից 20.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ անհայտ երեք անձ կոտրել են դռան փականը, մուտք գործել բնակարան, հափշտակել 100 դոլար եւ 140.000 դրամ ու նկատելով իրեն` դիմել են փախուստի:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է բնակարանային գողության համար ապրիլի 7-ին բերման ենթարկված, 28-ամյա Աբրահամ Հ.-ն եւ դեռեւս չպարզված անհայտ երկու անձ, ովքեր նշված բնակարանից գողացել են նաեւ ոսկյա, արծաթյա զարդեր, քարեր եւ զարդատուփ` պատճառելով 925.126 դրամի վնաս:

Աբրահամ Հ.-ն կալանավորված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը եւ անհայտ երկու անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Քննությունը շարունակվում է: