Մարտի 28-ին, ժամը 01.30-ին, 1978 թ. ծնված Արմեն Տ.-ն ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում էր տվել, որ գիշերը տեխնիկական միջոցների գործադրմամբ ննջասենյակի պատուհանը բացելով՝ իր բնակարանից գողացել են ոսկյա եւ ադամանդյա զարդեր, «ՄՌ-133» տիպի, 12 մմ տրամաչափի մեկփողանի, ողորկափող որսորդական հրազեն, «WALTHER» տիպի օդաճնշիչ ատրճանակ` պատճառելով մոտ 1.800.000 դրամի նյութական վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված հանցագործությունը կատարել են 30-ամյա Էդգար Ս.-ն եւ 37-ամյա Արամայիս Խ.-ն, որոնք բերման են ենթարկվել:

Քննությունը շարունակվում է: